Գազարով և լապշայով աղցան

Անի Նալբանդյան · փետրվար 21 2015
Դիտումներ 11835

Արագ պատրաստվող լապշաները մեզ օգնության են հասնում ընդմիջման ժամին: Բայց երբևէ մտածել եք, որ այն կարելի է օգտագործել նաև աղցանների մեջ: Լապշայով և գազարով այս աղցանը յուրահատուկ համ ունի:

Բաղադրությունը`

  • 1 տուփ լապշա <<Ռոլտոն>>
  • 2-3 միջին չափի գազար
  • 2 հատ ձու
  • 1 պճեղ սխտոր
  • համեմ
  • 200 գրամ մայոնեզ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`1.Վերցնել հերմետիկ փակվող աման, մեջը դնել լապշան, վրան լցնել մայոնեզը և թողնել երկու ժամ, որ լափշան փափկի:2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:3.Ձուն խաշել և կտրատել քառակուսիներով:4.Գազարը և ձուն ավելացնել արդեն փափկած լապշայի վրա, ճզմել սխտորը, ավելացնել մանր կտրատած համեմը, համեմել աղով և պղպեղով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև լափշայի մեջ եղած համեմունքները:Բոլորը միասին լավ խառնել և մատուցել:Բարի ախորժակ

ձուգազարսխտորաղցաններլապշա <<ռոլտոն>>

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>
Գազարով տորթ