Ալու Գոբի

Անի Նալբանդյան · մայիս 29 2018
Դիտումներ 6722

Հնդկական Խոհանոցը գույների ու համերի հարուստ աշխարհ է։ Արդեն իսկ պատրաստելու ընթացքում տարածվող հոտերը ուղղակի տանում են հեռու ու տաք այս երկիրը։ Հնդկական խոհանոցում շատ են համեղ ու պարզ բանջարեղենային ուտեստները, որոնցից մեկն էլ Ալու Գոբին է․ Ալու-ն կարտոֆիլն է, Գոբին՝ ծաղկակաղամբը։

Բաղադրությունը`

  • 250 գրամ ծաղկակաղամբ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 հատ մեծ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 5 ատամիկ սխտոր
  • 0,5 թ/գ կոճապղպեղ
  • 0,5 հատ կծու պղպեղ
  • 1 թ/գ կարմիր պղպեղ
  • 0,5 թ/գ քրքում
  • 0,5 թ/գ գարամ մասալա
  • 2 հատ դափնու տերև
  • 1 թ/գ քիմիոն
  • 3 ճ/գ համեմ
  • 4 ճ/գ ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Ծաղկակաղամբը լվանալ և բաժանել մանր ծաղկաբույլերի։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ և կտրատել խորանարդաձև։
3․Պատրաստի բանջարեղենները տապակել ձեթի մեջ մինչև կիսապատրաստ լլինելը, ապա հանել թավայի միջից և մի կողմ դնել։
4.Թավայի մեջ մնացած ձեթի մեջ լցնել քիմիոնը և բովել 2-3 րոպե, ապա ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանր կտրատած սոխը և քերիչով անցկացրած կոճապղպեղը։ Բոլորը միասին տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը, ապա ավելացնել դափնու տերևները ու մնացած համեմուքնները։ Տապակել 1-2 րոպե։
4.Ավելացնել խարանարդաձև կտրատած լոլիկը, եփել 2-3 րոպե, ապա ավելացնել կիսատապակված ծաղկակաղամբը և կարտոֆիլը, կափարիչը փակել և մարմանդ կրակի վրա եփել 10-15 րոպե։
4.Վերջում ավելացնել մանր կտրատած համեմը և կրակը անջատել։ Մատուցել տաք վիճակում խաշած բրինձի հետ
Բարի ախորժակ

լոլիկկարտոֆիլարևելյան խոհանոցկոճապղպեղկծու պղպեղծաղկակաղամբ

Նմանատիպ գրառումներ
Տապակած հավը լիմոնով
Թաթարական Ազու
Այծի մսով Կարրի
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Այծի միսը գինով եփված