Ամանորյա աղցան <<Բազուկե տոնածառ>>

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 29 2014
Դիտումներ 6943

Ամանորյա տոնածառը կարելի է նաև Ճաշակել, ուղղակի պետք է այն ճիշտ ձևով զարդարել :)

Բաղադրությունը`

  • 6 հատ բազուկ
  • 150 գրամ փափուկ բրինզա
  • 1 թ/գ լիմոնի քերած կճեպ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 հատ ավոկադո
  • 1 թ/գ պինդ թթվասեր
  • 1 թ/գ լիմոնի հյութ
  • 6 հատ երկար փայտիկ
  • կանաչի
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Բազուկը խաշել կճեպով կամ եփել ֆոլգայի մեջ: Մաքրել և կտրատել 3-5 մմ լայնությամբ կլորակներով:
2.Բրինզան խառնել քերած լիմոնի կճեպի, մանրացրած սխտորի և պղպեղի հետ:
3.Ավոկադոյի փափուկ մասը գդալով հանել, ավելացնել թթվասերը և սև պղպեղը ու պատառաքաղով մանրացնել:
4.Բազուկե կլորակների վրա քսել միջուկը և այդպես շերտ առ շերտ հավաքել տոնածառը: Ստացված տոնածառները ամրացնել փայտիկով, որպեսզի չքանդվեն: Տոնածառի գագաթը պատրաստելուց առաջ փայտիկը կտրել և թաքցնել միջուկի տակ:
5.Պատրաստի տոնածառները համեմել պղպեղով և զարդարել կտրատած կանաչիով:
Բարի ախորժակ
Աղբյուրը

սառը խոտիկներբրինզաբազուկավոկադոամանորյա բաղադրատոմս