Բազուկով չեխական դերունի

Անի Նալբանդյան · օգոստոս 30 2016
Դիտումներ 8782

Բազուկի օգտակար հատկությունները այնքան շատ են, որ նրա օգտագործումը խոհանոցի մեջ իսկական փրկություն է:Առաջարկում եմ ձեզ բաղադրատոմս, որը համեղ է և օգտակար:

Բաղադրությունը`

  • 500 գրամ բազուկ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 հատ ձու
  • 4-5 ճ/գ ալյուր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1. Բազուկը լվանալ, չորացնել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 200 աստիճան ջեռոցի մեջ 30-40 րոպե: Ջեռոցից հանել, մի փոքր հովացնել և կլպել: Անցկացնել մանր քերիչով: Քերած բազուկի վրա ավելացնել ճզմած սխտորը, ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
2.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Գդալով վերցնել խճողակից և տապակել ձեթի մեջ երկու կողմից: Կարելի է մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ

ձուսխտորալյուրբազուկարևմտյան խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Սոբա
Դդմիկով կոտլետ
Lյարդով տորթ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Գազարով և լապշայով աղցան