Չիչխանով կոկտեյլ

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 24 2016
Դիտումներ 6862

Աշնանային հատապտուղների մեջ յուրահատուկ տեղ ունի չիչխանը։Այն ոչ միայն շատ օգտակար է, այլ նաև շատ համեղ։ Այսօր կպատրաստենք շատ համեղ և օգտակար կոկտեյլ։

Բաղադրությունը`

  • 500գրամ մածուն
  • 200 գրամ չիչխան
  • 5 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը`


1․Չիչխանը լվանալ և հարել բլենդերով։ Ստացված զանգվածը անցկացնել մաղով։
2․Մաղով անցկացրած չիչխանը, մածունը և շաքարավազը հարել բլենդերով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել շաքարավազ։ Ստացված կոկտեյլը լցնել բաժակների մեջ և մատուցել։
Բարի ախորժակ

խմիչքներ և կոկտեյլներշաքարավազմածունչիչխան