Դդմիկը մայոնեզով և համեմունքներով

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 28 2015
Դիտումներ 8884

Բաղադրությունը`

  • 2 հատ դդմիկ
  • 4-5 պճեղ սխտոր
  • 30 գրամ սամիթ
  • 200 գրամ մայոնեզ
  • 1 թ/գ աջիկա
  • 1 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1 սմ հաստությամբ կտորների: Վրան թեթևակի կարմիր պղպեղ ցանել և տապակել միջին ուժգնության կրակի վրա:
2.Սոուսի համար մայոնեզի վրա ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած սամիթը, համեմունքերը: Բոլորը միասին խառնել և քսել պատրաստի դդմիկների վրա:Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

մայոնեզդդմիկսխտորսամիթսառը խոտիկներ