Հավի միս «Բան-Բան»

Անի Նալբանդյան · ապրիլ 29 2015
Դիտումներ 16362

Սիչուանական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է։ Այլ կերպ նաև անվանում են ծեծած հավի միս։ Բան֊Բան անունը առաջացել է հավի միսը ծեծելուց առաջացած ձայնից։ Չինական խոհանոցի սիրահարները հաստատ կհավանեն հավի մսի մշակման այս տարբերակը։ Իսկ ովքեր առաջին անգամ են փորձելու միանգամաից կսիրահարվեն այս անչափ հետաքրքիր և համեղ խոհանոցին։

Բաղադրությունը`

  • 2 հատ հավի բուդ
  • 0.5 հատ սոխ
  • 1 հատ կոճապղպեղ
  • 100 գրամ կախասունկ
  • 1 հատ վարունգ
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ
  • Սոուսի համար`
    • 100 գրամ քունջութ
    • 1 ճ/գ շաքարավազ
    • 2ճ/գ ձեթ
    • 2 ճ/գ սոյայի սոուս
    • 1 ճ/գ լիմոնի հյութ կամ խնձորի քացախ
    • ջուր
    • չիլի պղպեղ

    Պատրաստման եղանակը`


    1.Սոխը և կոճապղպեղը մաքրել, բաժանել խոշոր կտորների և ավելացնել սառը ջրով կաթսայի մեջ: Նույն կաթսայի մեջ ավելացնել հավի բդիկները: Բդիկները դանակի ծայրով ծակել, որպեսզի արգանակը հեշտությամբ ներթափանցի մսի մեջ: Եփել մինչև հավի միսը պատրաստ լինի: Միսը ջրից հանել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և գրտնակով ծեծել այնպես, որ միսը ոսկորից անջատվի: Անջատված մսի կտորները թել-թել անել:
    2.Սունկը լվանալ, կտրատել երկարությամբ և տապակել ձեթի մեջ: Տապակելու ընթացքում համեմել աղով և պղպեղով:
    3.Վարունգը լվանալ և բարակ կտրատել:
    4.Սոուսի համար նախատեսված քունջութը բովել մինչև որ ստանա բաց դարչնագույն երանգ։ Բոված քունջութը և չիլի պղպեղը մանրացնել բլենդերով, հետո քիչ֊-քիչ ավելացնել ձեթը և շարունակել հարել։ Այնուհետև ավելացնել շաքարավազը, լիմոնի հյութը և սոյայի սոուսը ու նորից հարել։ Սոուսը պետք է լինի ոչ յուղային թթվասերի պնդության։ Դրա համար քիչ-քիչ ավելացնել տաք ջուր և հետևել սոուսի խտությանը։
    4.Երբ բոլոր բաղադրիչները առանձին-առանձին պատրաստ լինեն, մատուցվող ափսեների մեջ <հավաքել> ուտեստը։ Ափսեի վրա շարել կտրատած վարունգը, վրան լցնել հավի մսի և սնկի խառնուրդը, ցողել սոուսով, զարդարել վարունգով, քունջութով կամ չիլի պղպեղով։
    Բարի ախորժակ

    քունջութարևելյան խոհանոցվարունգլիմոնի հյութձեթկոճապղպեղգլուխ սոխհավի բուդկարմիր չիլի պղպեղսոյայի սուսչինական խոհանոց

    Նմանատիպ գրառումներ
    Կուլչա
    Կորեական գազարը մսով