Հոնով կետչուպ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 18 2016
Դիտումներ 7403

Հոնից կարելի է պատրաստել ոչ միայն քաղցր մուրաբաները և կոմպոտներ, այլ նաև սոուս և կետչուպ մսի կամ ձկան համար: Հոնով այս կետչուպը կարող է փոխարինել նաև տոմատի մածուկին:

Բաղադրությունը`

  • 500 գրամ հոն
  • 100 մլ խնձորի հյութ
  • 100 մլ ջուր
  • 5 ճ/գ շաքարավազ
  • 1/2 թ/գ հիլ
  • 1 հատ բադյան
  • 1.5 թ/գ սև հատիկավոր պղպեղ
  • 1 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը`


1.Հոնի վրա լցնել 2ճ/գ ջուր և դնել կրակին: Եփել 10-15 րոպե, ապա թողնել, որ հովանա: Անցկացնել մաղով այնպես, որ կտերը և պտղամիսը առանձնանան:
2.Ջուրը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և հասցնել եռման աստիճանի: Ավելացնել հոնի պյուրեն և նորից հասցնել եռման: Ավելացնել խնձորի հյութը, շաքարավազը, թանձիվի մեջ փաթաթած համեմունքները և ձեթը: Եփել 10-15 րոպե, մինչև սոուսը թանձրանա: Թողնել հովանա, ապա լցնել ապակյա բանկայի մեջ և պահել սառնարանում: Մատուցել մսի, ձկան, փլավների հետ: Կարելի է օգտագործել նաև որպես տոմատի մածուկի փոխարինիչ:
Բարի ախորժակ

սոուսներհիլսև հատիկավոր պղպեղհոնխնձորի հյութբադյան