Հոնով սոուս մսի և ձկան համար

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 11 2015
Դիտումներ 7592

Վրացական խոհանոցը հայտնի է իր հատապտղային թթու սոուսներով: Գրեթե նույն բաղադրիչներով կարելի է պատրաստել տարբեր տեսակի սոուսներ՝ փոխելով միայն հատապտուղը: Այսօր կպատրաստենք հոնով սոուս: Այն ավելի քիչ տարածում ունի, քան տխեմալին, բայց համային որակներով չի զիջում վերջինիս: Հատապտղային սոուսները մատուցվում են մսի և ձկան հետ:

Բաղադրությունը`

  • 0.5 կգ հոն
  • 1/4 կապ համեմ
  • 1/4 կապ սամիթ
  • 1-3 հատ կծու պղպեղ
  • 1 ճ/գ համեմի սերմ
  • 0.5 ճ/գ չորացրած անանուխ
  • 3-5 պճեղ սխտոր
  • 1 ճ/գ քացախ
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 թ/գ սունելի
  • աղ
  • շաքարավազ

Պատրաստման եղանակը`


1.Սոուսի համար պետք է ընտրել հասած հոն:Հեռացնել տերևները, ճուղերը: Լվանալ սառը ջրով, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր այնքան, որ թեթևակի ծածկի հոնը: Եփել շատ մարմանդ կրակի վրա 15-20 րոպե: Կրակը անջատել, թողնել հովանա, ապա անցկացնել մաղով:
2.Մնացած բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, ավելացնել մաղով անցկացրած հոնը և նորից դնել կրակին: Մարմանդ կրակի վրա եփել ևս 15 րոպե: Հովանալուց հետո պահել սառնարանում: Մատուցել մսեղենի և ձկան հետ:
Բարի ախորժակ

սոուսներսամիթհամեմկծու պղպեղհոնսունելի

Նմանատիպ գրառումներ
Վարունգով սոուս