Հում դդմիկով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 10 2019
Դիտումներ 4593

Դդմիկի օգտակար հատկությունները ավելի շատ կզգաք, երբ սկսեք այն օգտագործել հում վիճակում։ Հավատացեք, անչափ համեղ է ու թարմացնող։

Բաղադրությունը`

  • 3 հատ դդմիկ
  • 1 հատ գազար
  • 2 հատ լոլիկ
  • 7-10 ճյուղ կանաչ սոխ
  • 7-10 ճյուղ համմե
  • 1 թ/գ կորեական գազարի համեմունք
  • 1թ/գ քունջութ
  • աղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1. Դդմիկը լվանալ և կտրատել 0.5 սմ հաստությամբ կիսալուսնաձև կտորների, վրան աղ անել և թողնել ջրքամվի 30-40 րոպե:
2.Գազարը կտրատել ձողաձև, իսկ լոլիկը՝ կիսալուսնաձև: Թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել գազարն ու լոլիկը:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել դդմիկը, տապակած գազարն ու լոլիկը, երկարությամբ կտրատած սոխն ու համեմը: Ավելացնել սոյայի սոուսը, կորեական գազարի համեմունքը, և քունջութը: Պահել սառնարանում 30 րոպե, ապա մատուցել:
Բարի ախորժակ

դդմիկգազարաղցաններլոլիկհամեմկանաչ սոխ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով և գազարով աղցան
Դդմիկով պեննե
Դդմիկով սոտե
Դդմիկով խավիար
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Կեֆտեդես
Դդմիկով կոտլետ
Դդմիկով տորթ