Հունական աղցան

Անի Նալբանդյան · մայիս 13 2015
Դիտումներ 15832

Հունական աղցանը աշխարհում ամենատարածված աղցաններից մեկն է համարվում։ Հույները այն անվանում են հորիատիկի կամ գյուղական աղցան։ Այս աղցանի տարատեսակները շատ են, բայց այսօր կսովորենք պատրաստել դասական հունական աղցանը։ Այն հասած լոլիկի և աղի ֆետտա պանրի հրաշալի համադրություն է։

Բաղադրությունը`

  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ միջին չափի վարունգ
  • 100 գրամ ֆետտա պանիր
  • 70 գրամ սև զեյթուն
  • 0,5 հատ կարմիր սոխ
  • 1 թ/գ օրեգանո
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 ճ/գ քացախ
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Լոլիկը և վարունգը լվանալ և բաժանել խոշոր կտորների։ Կարող եք կտրատել օղակաձև կամ խորանարդիկներով, տարբերություն չկա։ Կարևոր պայման է խոշոր կտորների բաժանելը։
2․Սոխը լվանալ և կտրատել օղակաձև։
3․Խորը ամանի մեջ խառնել զեյթունի ձեթը, քացախը, լիմոնի հյութը և օրեգանոն։ Բոլորը միասին լավ խառնել, վրան ավելացնել կտրատած բանջարեղենը և զեյթունը ու նորից խառնել, համեմել աղով և սև պղպեղով։ Լցնել մատուցվող ամանի մեջ և ավելացնել խորանարդիկներով կտրատած ֆետտա պանիրը։
Բարի ախորժակ

Հուշում`


Հունական աղցանի մեջ կարելի է նաև ավելացնել կանաչ կամ դեղին պղպեղ, հազար,իսկ սոուսի մեջ՝ սխտոր։

զեյթունլոլիկվարունգարևմտյան խոհանոցկարմիր գլուխ սոխօրեգանոհունական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Խմորիչով պատրաստած պիցցա