Կանաչ սխտորով կորեական աղցան

Անի Նալբանդյան · հուլիս 8 2015
Դիտումներ 4130

Բաղադրությունը`

  • 300 գրամ կանաչ սխտոր
  • 2 հատ դափնու տերև
  • 1 ճ/գ քացախ
  • 1 ճ/գ կորեական գազարի համեմունք
  • 0,5 թ/գ շաքարավազ
  • 3 պճեղ սխտոր
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կանաչ սխտորը լվանալ սառը ջրով, կտրատել 3-4 սմ երկարությամբ։ Լավ տաքացրած ձեթի մեջ տապակել, մինչև որ սկսի փափկել։ Ավելացնել դափնու տերևը, քացախը, շաքարավազը, աղը, տապակել ևս 2-3 րոպե և անջատել կրակը, թողնել, որ հովանա։
2․Հովանալուց հետո միայն ավելացնել ճզմած սխտորը և կորեական գազարի համեմունքը։ Թողնել սառնարանում 1 ժամ, որպեսզի համերը միանան։
Բարի ախորժակ

արևելյան խոհանոցկանաչ սխտորկորեական գազարի համեմունքկորեական խոհանոց