Կոլդունի

Անի Նալբանդյան · փետրվար 22 2015
Դիտումներ 8926

Կոլդունին բելոռուսական ուտեստ է: Այն կարտոֆիլով կոտլետ է մսային միջուկով: Տարածված է նաև Բելառուսիայի սահմաններից դուրս` սլավոնական երկրներում: Սլավոնական երկրներում մատուցում են թթվասերով:

Բաղադրությունը`

  • 10 հատ միջին չափի կարտոֆիլ
  • 300 գրամ միս
  • 2 հատ գլուխ սոխ
  • 1 հատ ձու
  • 1 ճ/գ ալյուր
  • աղ, սև և կարմիր պղպեղ
  • չորացրած կանաչիներ

Պատրաստման եղանակը`


1Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով: Ավելացնել մանր քերիչով անցկացրած սոխը, համեմել աղով: Ավելորդ հյութը քամել, ավելացնել ձու, ալյուր և սև պղպեղ:
2.Մսով խճողակի համար աղացած մսին ավելացնել 1 հատ աղացած սոխ, չորացրած կանաչիներ, աղ, սև և կարմիր պղպեղ և լավ խառնել:
3. Թավան տաքացնել և ձեթ ավելացնել: Կարտոֆիլի խճողակից մեկ գդալ դնել թավայի մեջ, գդալով տարածել, վրան դնել մսի խճողակից և ծածկել կարտոֆիլի շերտով: Երկու կողմից տապակել: Երբ բոլոր կոտլետները պատրաստ լինեն, բոլորը դնել թավայի մեջ և մարմանդ կրակի վրա թողնել շոգեխաշվի 3-5 րոպե: Մատուցել թթվասերով կամ Ձեր սիրելի սոուսով: Ես նախընտրում եմ մատուցել տխեմալիով:
Բարի ախորժակ

տաք ուտեստներձուտավարի միսալյուրկարտոֆիլբելոռուսական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով կոտլետ
Մսով կոտլետ
Խաշած կարտոֆիլով կոտլետ
Կարտոֆիլով տորթ
Ձվով տապակած թելուկ
Արագ պատրաստվող միս
Գլուխ սոխով ալադի