Կոտլետ "Նրբություն"

Անի Նալբանդյան · հուլիս 9 2016
Դիտումներ 6364

Հավի կրծքամիսը ամենահասանելի մթերքներից մեկն է։ Այն արագ է եփվում, համեղ է և չի գիրացնում։ Այս իսկ պատճաով մեծ պահանջարկ ունի։

Բաղադրությունը`

  • 2 հատ հավի կրծքամիս
  • 60 գրամ մածուն
  • 100 գրամ պանիր
  • 2-3 ճ/գ օսլա
  • 1 հատ գլուխ սոխ
  • սամիթ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ
  • ձեթ

Պատրաստման եղանակը`


1․Կրծքամիսը և պանիրը կտրատել փոքր խորանարդիկներով։
2․Ավելացնել շատ մանր կտրատած սոխը, սամիթը, մածունը, օսլան, աղը, համեմունքները։ Բոլորը միասին լավ խառնել։
3․Թավայի մեջ տաքացնել ձեթը։ Գդալով լցնել խճողակից և միջին ուժգնության կրակի վրա տապակել երկու կողմից։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներպանիրմածուն

Նմանատիպ գրառումներ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Ցոխադի Սուենտե
Հավով լցոնված սմբուկ