Մարինացված բազուկ

Անի Նալբանդյան · փետրվար 19 2015
Դիտումներ 15477

Մարինացված բազուկը կարելի է մատուցել որպես առանձին նախուտեստ: Այն կարելի է օգտագործել նաև աղցանների և ապուրների մեջ:

Բաղադրությունը`

  • 3 հատ միջին չափի բազուկ
  • 350 գրամ ջուր
  • 3-4 պճեղ սխտոր
  • 1-2 դափնու տերև
  • 1 հատ մեխակ
  • Թեյի գդալի ծայրով դարչին
  • 6-8 հատիկ սև պղպեղ
  • 3-4 հատիկ հոտավետ պղպեղ
  • 5-6 ճ/գ քացախ

Պատրաստման եղանակը`


1.Բազուկը խաշել, կլպել և կտրատել ուղղանկյունաձև:Բազուկը պետք չի շատ խաշել: Պետք էմի փոքր կոշտ լինի:
2.Մարինադը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել 350 մլ ջուրը, ավելացնել դափնու տերևը, սև և հոտավետ պղպեղները, մեխակը և դարչինը ու դնել կրակին:Ջուրը եռ գալուց հետո ևս 5 րոպե եփել: Կրակը անջատել, ավելացնել քացախը և կտրատած սխտորը: Մարինադը պետք է ունենա հաճելի թթվություն: Եթե քացախը 9 % , ուրեմն մեկ գդալ ավելի քիչ լցնել: Թողնել որ գոլանա:
3.Կտրատած բազուկները շարել բանկայի մեջ, վրան լցնել գոլացած մարինադը, թողնել 1 ժամ, այնուհետև դնել սառնարան: Սառնարանում պահել 2-3 օր:
Բարի ախորժակ

քացախսխտորսառը խոտիկներմեխակդարչինպասբազուկսև հատիկավոր պղպեղհոտավետ պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված կանաչ լոբի
Թարխունով և սխտորով քացախ
Ավելուկի աղցան
Դանդուռով աղցան