Մարինացված կանաչ լոբի

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 24 2015
Դիտումներ 12287

Մարինացված բանջարեղենը մսի կամ ձկան հետ մատուցելու լավագույն տարբերակներից մեկն է: Պատրաստենք մարինացված կանաչ լոբի, քանի դեռ հնարավոր է աշնանային բերքից օգտվել:

Բաղադրությունը`

  • 450 գրամ կանաչ լոբի
  • 3 հատ լոլիկ
  • 3-5 պճեղ սխտոր
  • քացախ
  • ձեթ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կանաչ լոբին մաքրել, լվանալ, կտրատել ձողաձև և եփել աղ արած եռացող ջրի մեջ 15-20 րոպե: Եփվելուց հետո ջուրը քամել, լոբին լցնել ամանի մեջ: Քամելուց կաթսայի մեջ թողնել 1.5 բաժակ լոբու արգանակ, վրան ավելացնել կես բաժակ քացախ: Ստացված խառնուրդի մեջ եփել լոլիկները 7-10 րոպե : Եփված լոլիկներից հեռացնել կեղևը և կտրատել երկարությամբ:
2.Սոուսը պատրաստելու համար ճզմել սխտորը, վրան ավելացնել 1/4 բաժակ քացախ, 4-5 ճաշի գդալ ձեթ, սև և կարմիր պղպեղ և խառնել: Հերմետիկ փակվող տարրայի մեջ հերթով շարել լոբու և լոլիկի շերտերը, ցողել սոուսով, ապա կրկնել նույն հերթականությունը մինչև վերջ: Պահել սառնարանում: Մատուցել մսի կամ ձկան հետ:

քացախսխտորսառը խոտիկներլոլիկկանաչ լոբի

Նմանատիպ գրառումներ
Մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված բազուկ
Թարխունով և սխտորով քացախ
Ավելուկի աղցան
Դանդուռով աղցան