Մարինացված կարմիր պղպեղ

Անի Նալբանդյան · նոյեմբեր 10 2015
Դիտումներ 17471

Մարինացված կարմիր պղպեղը յուրաքանչյուր հայի խոհանոցում կարելի է տեսնել։ Այսօր Ձեզ կներկայացնեմ մարինացված կարմիր պղպեղի պատրաստման նոր բաղադրատոմս, որը բացարձակ չի զիջում ընդունված դասական տարբերակին։ Այն ունի համային շատ նուրբ երանգներ։

Բաղադրությունը`

  • 1,5 կգ կարմիր պղպեղ
  • 1 լիտր ջուր
  • 2 պճեղ սխտոր
  • 1 հատ դարչինի փայտիկ
  • 4 հատիկ մեխակ
  • 3 հատ հոտավետ պղպեղ
  • 5-7 հատիկ սև պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 1 թ/գ համեմի սերմ
  • 125 մլ քացախ
  • 5 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ աղ
  • 1/2 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը`


1․Կարմիր պղպեղները մեջտեղից երկու մասի բաժանել, հեռացնել սերմերը և ավելորդ սպիտակ թելերը։ Հոսող ջրի տակ շատ լավ լվանալ։ Թողնել, որ պղպեղները չորանան։
2․ Էմալապատ կաթսայի մեջ լցնել 1 լիտր ջուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները, հասցնել եռման աստիճանի, ավելացնել պղպեղները և եփել մարինադի մեջ 10 րոպե։ Մարինացված պղպեղները պահել սառնարանում։
Բարի ախորժակ

քացախսխտորսառը խոտիկներմեխակդափնու տերևդարչինկարմիր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Մարինացված բազուկ
Մարինացված կանաչ լոբի
Թարխունով և սխտորով քացախ
Ավելուկի աղցան
Դանդուռով աղցան