Մայոնեզ տնային պայմաններում

Անի Նալբանդյան · նոյեմբեր 25 2014
Դիտումներ 8139

Աղցանների մեջ մայոնեզ օգտագործելու համար պարտադիր չէ գնալ խանութ այն ձեռք բերելու համար: Տան պայմաններում ևս շատ արագ կարելի է պատրաստել այս սուոսը:

Բաղադրությունը`

  • 3 խոշոր ձու (օգտագործելու ենք միայն դեղնուցները)
  • 300-400 մլ արևածաղիկի ձեթ
  • 1 թ/գ մանանեխ
  • 1-2 թ/գ 9 % քացախ
  • մի պտղունց աղ, մի պտղունց շաքարավազ

Պատրաստման եղանակը`

Դեղնուցը առանձնացնում ենք սպիտակուցից, ավելացնում ենք մի պտղունց աղ, մի պտղունց շաքարավազ, հարիչով թեթևակի հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը:

Ավելացնում ենք 1 թ/գ քացախը, խառնում ենք, ապա ավելացնում ենք 0.5 թ/գ մանանեխ և հարում ենք միջին արագությամբ:

Չդադարեցնելով հարելը` շատ քիչ քանակությամբ ավելացնում ենք բուսայուղը, հարում այնքան մինչև ամբողջովին միասեռ դառնա:Բուսայուղի յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժինը ավելացնում ենք,երբ նախորդը ամբողջովին լուծվում է: Ինչքան ձեթը շատ լինի, այնքան մայոնեզը խիտ կլինի:

Փորձում ենք մայոնեզի համը և անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք աղ, շաքարավազ կամ մանանեխ: Նորից ենք հարում:

Ցանկության դեքում կարելի է նաև ավելացնել սխտոր, կանաչի և այլ համեմունքներ:

Տնային պայմաններում պատրաստած մայոնեզը կարելի է պահել սառնարաում 5-6 օր:

ձումանանեխքացախբուսայուղսոուսներ

Նմանատիպ գրառումներ
Արագ պատրաստվող միս