Պասի թխվածքաբլիթ

Անի Նալբանդյան · մարտ 17 2015
Դիտումներ 10735

Պասի ժամանակ պարտադիր չի հրաժարվել քաղցրից: Փորձեք բաղադրատոմսը այս օրերին:

Բաղադրությունը`

  • 250 գրամ ալյուր
  • 125 գրամ շաքարավազ
  • 100 մլ արևածաղիկի ձեթ (անհոտ)
  • ջեմ (ըստ ցանկության, ես վերցրել եմ թզի ջեմ)
  • շաքարի փոշի
  • սառը ջուր անհրաժեշտության դեպքում

Պատրաստման եղանակը`


1.Ալյուրը մաղել, վրան ավելացնել շաքարավազը և ձեթը: Ձեռքերով խմոր հունցել: Պետք է ստացվի էլաստիկ, ոչ այնքան փափուկ խմոր: Եթե խմորը փշրվում է, ավելացնել սառը ջուր: Ջրի չափը կախված է ալյուրի որակից:
2.Խմորից ձևավորել փոքր ձվի չափ գնդիկներ: Ջեռոցի թավայի վրա յուղաթերթ դնել, գնդիկները շարել վրան: Մատով գնդիկների վրա փոսիկներ անել: Փսիկների մեջ լցնել ջեմ: Թխել 160 աստիճան ջեռոցում 15-20 րոպե: Մատուցելուց առաջ վրան ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերալյուրշաքարավազձեթջեմ

Նմանատիպ գրառումներ
Նարնջով թխվածքաբլիթ
Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ
Սև հաղարջով մաֆին
Թաց շոկոլադե թխվածք
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Լեբկուխեն
Գազարով տորթ
Շառլոտկա
Շոկոլադե տորթ
Մածունով թխվածքաբլիթ
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Գազարով կեքս
Կեֆիրով թխվածք
Սալորով թխվածք
Գազարով թխվածքաբլիթ
Նուտելայով բրաունի
Բալը ձյան տակ
Սրտաձև միջուկով կեքս
Սև հաղարջով կեքս
Շոկոլադե կեքս
Տորթ <<Պանչո>>