Սագախոտով և ավոկադոյով աղցան

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 3 2019
Դիտումներ 5270

Պատրաստեք և տեսեք՝ ինչ է լինում, երբ աշխարհի ամենաօգտակար մթերքները հանդիպում են միմյանց Ձեր ափսեում:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ սագախոտ
  • 1 հատ մատղաշ դդմիկ
  • 1 հատ ավոկադո
  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ պղպեղ
  • 0.5 կապ խառը կանաչի
  • 0.5 կապ հազար
  • 2ճ/գ զեյթունի ձեթ
  • 0.5 լիմոնի հյութ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • ծովի աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաթսայի մեջ լցնել 2 բաժակ սառը ջուր և նախապես լվացած սագախոտը խաշել: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել աղը: Սագախոտը եփվում է մոտրավորապես 15-20 րոպեում:
2.Լոլիկը, դդմիկը, պղպեղը և ավոկադոն լվանալ և կտրատել խորանարդաձ և ավելացնել խաշած սագախոտի վրա:
3.Կանաչիները, հազարը և գլուխ սոխը նույնպես մանր կտրատել: Ավելացնել սագախոտի և բանջարեղենի վրա: Համեմել պղպեղներով և աղով, ավելացնել զեյթունի ձեթը և լիմոնի թարմ քամած հյութը: Բոլորը միասին լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Աղցանի համար օգտագործել միայն մատղաշ դդմիկ: Եթե մատղաշ դդմիկ չեք կարողանում գտնել, փոխարինեք վարունգով:
2.Եթե խառը կանաչիներ չեք սիրում, կարող եք ավելացնել այն կանաչիները, որոնք սիորւմ եք՝ համեմ, մաղադանոս, սամիթ և այլն:

դդմիկաղցաններլոլիկավոկադոհազարսագախոտ

Նմանատիպ գրառումներ
Հում դդմիկով աղցան
Կանաչ լոբով ֆունչոզա
Դդմիկով և գազարով աղցան
Բանջարեղենային բլղուր
Դանդուռով և դդմիկով աղցան