Սացեբիլի

Անի Նալբանդյան · հունվար 9 2015
Դիտումներ 4759

Սացեբիլին վրացական սոուս է, որը մատուցվում է խորովածի, կոտլետների և չեբուրեկիի հետ։

Բաղադրությունը`

  • 150 գրամ տոմատի մածուկ
  • 150 մլ ջուր
  • 1 կապ համեմ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 թ/գ աջիկայի փոշի
  • 2 թ/գ խնձորի կամ խաղողի քացախ
  • 1 թ/գ խմելի-սունելի
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Սխտորը և համեմը մանր կտրատել։
2.Ավելացնել աջիկան, խմելի-սունելին, սև պղպեղը, քացախը և խառնել։
3.Ստացված զանգվածը տրորել փայտե մուրճով կամ գրտնակով։
4.Ավելացնել տոմատի մածուկը և խառնել։
5.Քիչ-քիչ ավելացնել ջուրը և անընդհատ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
Բարի ախորժակ
Աղբյուրը

սոուսներհամեմտոմատի մածուկաջիկախմելի-սունելի

Նմանատիպ գրառումներ
Հոնով սոուս մսի և ձկան համար
Անանուխով չաթնի