Սմբուկը աջիկայով և մայոնեզով

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 22 2015
Դիտումներ 5218

Տապակած սմբուկը կարող է յուօրինակ համ ունենալ շնորհիվ աջիկայով և մայոնեզով պատրաստված սոուսի։ Փորձեք այս տարբերակը և հարստացրեք Ձեր բաղադրատոմսերի գիրքը ևս մեկ հեշտ, արագ և համեղ բաղադրատոմսով։

Բաղադրությունը`

  • 1 հատ մեծ սմբուկ
  • 3-4 ճ/գ մայոնեզ
  • 5-6 ճյուղ կանաչ սոխ
  • մի քանի ճյուղ համեմ
  • մի քանի ճյուղ ռեհան
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 թ/գ աջիկայի փոշի
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Սմբուկը լվանալ և կտրատել 1 սմ հաստությամբ կտորների, վրան աղ հանել և թողնել 15-20 րոպե, որպեսզի լեղվությունը անցնի։ Չորացնել խոհանոցային անձեռոցիկներով և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Տապակած սմբուկները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա ավելորդ ձեթը հեռացնելու համար։
2․Սոուսի համար մայոնեզի վրա ավելացնել մանր կտրատած սոխը, կանաչիները, ճզմած սխտորը և համեմունքերը։ Բոլորը միասին խառնել և քսել տապակած սմբուկներ վրա։ Մատուցել սառը վիճակում։
Բարի ախորժակ

սմբուկսառը խոտիկներաջիկավրացական խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Ամառային պաշտետ հավի լյարդով
Սիրամարգի պոչ