Սպիտակ գինով իշխան

Անի Նալբանդյան · ապրիլ 6 2015
Դիտումներ 10312

Լեհական ասացվածքը ասում է, որպեսզի ձուկը համեղ լինի, պետք է լողա երեք անգամ՝ ջրի մեջ, կարագի մեջ և գինու մեջ:

Բաղադրությունը`

  • 1 կգ իշխան
  • 175 գրամ սպիտակ գինի
  • 50 գրամ լիմոն կամ 275 գրամ նռան հատիկներ
  • թարխուն
  • կանաչ սոխ
  • համեմ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1. Ձուկը լավ լվանալ, մինչև որ մաքրվի արտաքին լորձից, հետո հեռացնել թեփուկն ու փորոտիքը: Ձուկը համեմել աղով և սև պղպեղով: Ամենաքիչը մեկ ժամ թողնել, որ աղը ներծծվի մսի մեջ:
2.Կաթսայի հատակին խաչաձև դնել փայտիկներ, լցնել սպիտակ գինի: Ձողերի վրա շարել նախապատրաստած և աղ արած իշխանը: Ձկան վրա ցանել խոշոր կտրտած թարխուն, համեմ և կանաչ սոխ: Կաթսան ծածկել և մարմանդ կրակով ձուկը շոգեխաշել 18-20 րոպե:
3.Իշխանը մատուցել տաք: Առանձին մատուցել լիմոն կամ նռան հատիկներ: Ցանկության դեպքում կարելի է նաև մի փոքր կարագ ավելացնել:
Բարի ախորժակ

համեմկանաչ սոխհայկական խոհանոց<<հայկական խոհանոց>>1963իշխանսպիտակ գինիթարխուն

Նմանատիպ գրառումներ
Դդումով և բլղուրով կոտլետ
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Սիսեռով և դանդուռով աղցան
Հազարով աղցան
Սպանախով աղցան