Ընկույզով կանաչ լոբի

Անի Նալբանդյան · օգոստոս 26 2016
Դիտումներ 10345

Հայկական խոհանոցում աղցանների մեջ անբաժանելի մաս է կազմում ընկույզը։ Այն օգտագործվում է և՛ ամառային աղցանների մեջ, և՛ ձմեռային։ Ընկույզը շատ համեղ է ստացվում նաև կանաչ լոբու հետ համադրությամբ։

Բաղադրությունը`

  • 200 գրամ կանաչ լոբի
  • 25 գրամ ընկույզ
  • 1 պճեղ սխտոր
  • սամիթ
  • ձեթ
  • քացախ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Կանաչ լոբին լվանալ, կտրատել ծղոտաձև և խաշել աղ արած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը։ Եփած լոբին միանգամից քամիչով մտցնել սառույցով ջրի մեջ, պահել մի քանի վայրկյան և հանել։ Այս հնարքը կօգնի պահել լոբու գեղեցիկ կանաչ գույնը։ Լոբին լցնել աղցանամանի մեջ
2․Վրան ավելացնել մանր կտրատած սամիթը և մանրացրած ընկույզը։
2․Առանձին ամանի մեջ խառնել ձեթը,քացախը, սխտորը և սև պղպեղը։ Ստացված զանգվածը լցնել աղցանի վրա և խառնել։ Զարդարել ամբողջական ընկույզով։
Բարի ախորժակ

սխտորսամիթընկույզպահքհայկական խոհանոցկանաչ լոբի

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով և սնկով սոտե
Կանաչ լոբով և գազարով աղցան
Բանջարեղենային միքս
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդումով կոտլետ
Դդմիկով օրզո
Դդմիկը մայոնեզով և համեմունքներով
Դդմիկով կոտլետ
Վարունգով սոուս
Դդմիկով տորթ