Թարխունով և սխտորով քացախ

Անի Նալբանդյան · հուլիս 11 2015
Դիտումներ 7732

Քացախը հարստացնում է աղցանների, ուտեստների և սոուսների համը, իսկ համեմունքներով և կանաչիներով համեմված քացախը ուտռեստներին փոխանցում է լրացուցիչ համ և հոտ: Կարելիէ օգտագործել տարբեր տեսակի կանաչիներ և համեմունքներ: Շատ հաճախ օգտագործվում են նաև հատապտուղները: Ձեզ եմ առաջարկում թարխունով քացախի բաղադրատոմս, որը շեշտում է ամառային աղցանների համը:

Բաղադրությունը`

  • 250 մլ քացախ
  • 2-3 ճյուղ թարխուն
  • 3 պճեղ սխտոր
  • 10-12 հատ սև հատիկավոր պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Քացախը տաքացնել, բայց չեռացնել:
2.Թարխունը լվանալ, սխտորը մաքրել և շերտերով կտրատել:
3.Մաքուր ապակյա շշի մեջ տեղադրել թարխունը, սխտորը և սև հատիկավոր պղպեղը: Վրան լցնել տաքացրած քացախը, բերանը փակել և դնել մութ տեղում: Թողնել 12-15 օր:
4.15 օր հետո քացախը լցնել մեկ այլ մաքուր շշի կամ ապակյա այլ տարայի մեջ:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Քացախի մեջ կարող եք գցել մի ճյուղ թարխուն: Այս տարբերակով ապակյա շիշը ավելի գեղեցիկ կլինի և կօգնի Ձեզ արագ գտնել համապատասխան քացախը:

քացախսոուսներսխտորսև հատիկավոր պղպեղթարխուն

Նմանատիպ գրառումներ
Մայոնեզ տնային պայմաններում