Պարոն Բանջար Ձվով

Անի Նալբանդյան · մայիս 11 2020
Դիտումներ 5858

Իմ մշտական հետևորդները գիտեն, որ հատուկ սեր ունեմ կանաչի վաճառող տատիկների նկատմամբ և երբեք անտարբեր չեմ անցնում նրանց կողքով։ Վերջերս իմ համար բացահայտեցի գարնանային ևս մեկ կանաչի, որի մասին չէի լսել։ Համացանցում գրեթե ոչ մի տիպի ինֆորմացիա չկա Պարոն Բանջարի մասին և շատ ուրախ կլինեմ, եթե ինձ ավելի շատ պատմեք այս կանաչու մասին։

Բաղադրությունը`

  • 1կգ պարոն բանջար
  • 2 հատ ձու
  • 3 ճ/գ բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Պարոն բանջարը լավ լվանալ հոսող սառը ջրի տակ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա ջրքամել։
2․Կաթսայի մեջ ավելացնել ձեթը, լցնել եփած կանաչին ու հարած ձուն։ Եփել մինչև ձվի պատրատ լինելը։ Մատուցել սխտոր մածունով։
Բարի ախորժակ

ձուբուսայուղհայկական խոհանոցպարոն բանջար

Նմանատիպ գրառումներ
Մայոնեզ տնային պայմաններում