Ավոկադոյով և սնկով տոստ

Անի Նալբանդյան · փետրվար 25 2020
Դիտումներ 3328

Ավոկադոն կօգնի կենսական ուժերը ակտիվ պահել և ուղղել լավ ու բարի գործեր անելուն:

Բաղադրությունը`

  • 250 գրամ շամպինիոն
  • 1 հատ ավոկադո
  • 4 կտոր սև հաց
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 ճ/գ սոյայի սոուս
  • 1 ճ/գ լիմոնի հյութ
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1/4 թ/գ սև քունջութ
  • սև պղպեղ
  • ծովի աղ

Պատրաստման եղանակը`


1.Սունկը լվանալ և շերտատել: Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել մանր կտրատած սխտորը, տապակել 1 րոպե, ապա ավելացնել սունկը: Տապակել սունկը 15 րոպե, հետո ավելացնել սոյայի սոուս, սև պղպեղ և սև քունջութ: Տապակել ևս 1-2 րոպե:
2.Ավոկադոն մեջտեղից կիսել, հեռացնել կուտը և գդալով առանձնացնել միջուկը կճեպից: Առանձնացված միջուկը պատառաքաղով վերածել պյուրեի:Ավելացնել աղ, սև պղպեղ և լիմոնի հյութ:
3.Հացը չորացնել սենդվիչի սարքի, տոստի սարքի կամ էլ թավայի մեջ: Վրան քսել ավոկադոյի պյուրեն ու ավելացնել տապակած սունկը: Մատուցել անմիջապես:
Բարի ախորժակ

նախաճաշշամպինիոնավոկադոլիմոնավոկադանո