Արևմտյան խոհանոց
Բազուկի օգտակար հատկությունները այնքան շատ են, որ նրա օգտագործումը խոհանոցի մեջ իսկական փրկություն է:Առաջարկում եմ ձեզ բաղադրատոմս, որը համեղ է և օգտակար:
Իտալական խոհանոցում պաստա պատրաստելու հազարավոր տարբերակներ կան, բայց կարբոնարա սոուսով պաստան թերևս ամենահայտնի տարբերակներից մեկն է։ Այն շատ արագ է պատրաստվում և շատ համեղ է։
Եթե ձանձրացել եք մշտապես նույն կոտլետները պատրաստելուց, ապա հունական խոհանոցից վերցված այս բաղադրատոմսը Ձեզ կփրկի։ Ամռանը շատ ցանկալի է մսային ուտեստներում բանջարեղեն օգտագործել։ Այդպիսի հրաշալի տարբերակ է հունական կեֆտեդես կոտլետները։
Կծու սոուսով պատված հավի թևիկները, որոնք մատուցվում են գազարի, նեխուրի ձողիկներով և Բլյու Չիզ սոուսով, հայտնի են Բուֆալո անունով: Ուտեստը ստեղծվել է Բուֆալո շրջանի <<Խարիսխ>> ռեստորանում:
Հունական աղցանը աշխարհում ամենատարածված աղցաններից մեկն է համարվում։ Հույները այն անվանում են հորիատիկի կամ գյուղական աղցան։ Այս աղցանի տարատեսակները շատ են, բայց այսօր կսովորենք պատրաստել դասական հունական աղցանը։ Այն հասած լոլիկի և աղի ֆետտա պանրի հրաշալի համադրություն է։
Բոլոր նրանք, ովքեր դիտել են <<Ջուլիա, Ջուլի>> ֆիլմը, դժվար մոռանան թե ինչպիսի նվիրումով էր գլխավոր հերոսուհին պատրաստում Բուֆ Բուգինյոնը: Այս ֆիլմը լի է ախորժելի տեսարարններով և ակամայից քեզ տեղափոխում է ֆրանսիական խոհանոց: Ֆիլմից հետո ես էլ որոշեցի մի օր անպայման պատրաստել Բուֆ Բուգինյոն: Իմ առաջին փորձը շատ հաջող ստացվեց և ուզում եմ բաղադրատոմսով կիսվել: Բաղադրատոմսի վերջում կթողնեմ նաև հղում ֆիլմից ոգեշնչման համար:
Կոլդունին բելոռուսական ուտեստ է: Այն կարտոֆիլով կոտլետ է մսային միջուկով: Տարածված է նաև Բելառուսիայի սահմաններից դուրս` սլավոնական երկրներում: Սլավոնական երկրներում մատուցում են թթվասերով: