Բրնձով պուդինգ (վեգան)

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 23 2020
Դիտումներ 2825

Չթողնեք, որ բարի լույսը ուշանա: Ահա երջանիկ կյանքի ամենակարճ ճանապարհը: Սիրով դիմավորեք առավոտները, գույն ու համ տվեք Ձեր առավոտներին: Կզգաք ինչպես է կյանքը դեպի ավելի լավը փոխվում: Սիրուն առավոտ ունենալու բաղադրատոմս եմ բերել Ձեզ:

Բաղադրությունը`

  • 100 գրամ կլոր բրինձ
  • 700 մլ նուշի կաթ
  • 1 թ/գ ստևիա
  • 1 պտղունց աղ
  • 1 թ/գ կոկոսի յուղ
  • վանիլինի էքստրակտ
  • շոկոլադի քերուկ
  • ելակ

Պատրաստման եղանակը`


1.Հաստ հատակ ունեցող կաթսայի մեջ լցնել կաթը, դնել միջին ուժգնության կրակի վրա, ավելացնել մեկ պտղունց աղ և 1 թ/գ ստևիա: Խառնել, որպեսզի ստևիան հալվի, ապա ավելացնել վանիլինի էքստրակտը:
2․Երբ կաթը եռալուն մոտ լինի, ավելացնել նախօրոք լվացած բրինձը: Կրակը թուլացնել և շարունակել եփել բրինձը մարմանդ կրակի վրա՝ հաճախակի խառնելով: Եփել այնքան, որ բրինձը լավ փափուկ լինի: Անհրաժեշտության դեպքում կարող եք տաք կաթ ավելացնել: Կրակը անջատելուց հետո ավելացնել կոկոսի յուղը, խառնել:
3․Մատուցվող պիալաների մեջ լցնել պատրաստի տաք պուդինգը, զարդարել շոկոլադի քերուկով և ելակով:
Բարի ախորժակ