Հավի մսով և նշով աղցան
Անի Նալբանդյան · հունվար 13 2016Դիտումներ 10419
Հավի մսով աղցանները շատ թեթև են և միշտ առանձնանում են նուրբ համով։ Իսկ նուշը տոնական տրամադրություն է փոխանցում այս աղցանին։
Բաղադրությունը`
- 500 գրամ հավի կրծքամիս
- 0,5 բաժակ նուշ
- 2-3 ճ/գ լիմոնի հյութ
- 2-3 պճեղ սխտոր
- 2-3 ճ/գ մաղադանոս
- 200 գրամ մայոնեզ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել։
2․Նուշի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե, ապա պահել սառը ջրի տակ։ Այս եղանակով շատ հեշտ կլինի մաքրել նուշը։ Մաքրած նուշը մանրացնել։
3․Աղցանամանի մեջ լցնել թել-թել արած հավի կրծքամիսը, մանրացրած նուշը, մանր կտրատած մաղադանոսը։ Մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը,լիմոնի հյութը, աղը և սև պղպեղը։ Խառնել և ավելացնել մսի վրա։ Բոլորը միաիսն ևս մեկ անգամ ;ավ խառնել այնպես, որ մայոնեզը հավասարաչափ տարածվի։ Մատուցելուց առաջ կարելի է զարդարել նշով և նռան հատիկներով։
Բարի ախորժակ