Հավով լցոնված սմբուկ
Անի Նալբանդյան · նոյեմբեր 24 2014Դիտումներ 6488
Հավով և սոխով լցոնած սմբուկը յուրօրինակ համ է ձեռք բերում ջեռոցում:
Բաղադրությունը`
- 750 գրամ սմբուկ
- 550 գրամ հավի կրծքամիս
- 80 գրամ մոցառելա
- արևածաղիկի ձեթ
- 200 գրամ գլուխ սոխ
Պատրաստման եղանակը`
Սմբուկները բաժանել երկու մասի: Համեմել աղով և իտալական կանաչիներով, դնել 180 C ջերմաստիճանով ջեռոցում:
Սոխը տապակել ձեթի մեջ:
Հավի կրծքամիսը կտրատել 1,5х1,5 սմ խորանարդիկներով և տապակել ձեթի մեջ:
Սմբուկները հանել ջեռոցից, վրան դնել տապակած հավի կրծքամիսը, սոխը, լցնել քերած պանիրը և դնել ջեռոցում ևս 15 րոպե:
Աղբյուրը