Իտալական աղցան <<Սիմպո>>
Անի Նալբանդյան · հունվար 3 2015Դիտումներ 14945
Աղցան, որը հետաքրքիր է և համեղ:
Բաղադրությունը`
- 1 բաժակ խաշած բրինձ
- 100 գրամ ծովախեցգետնի ձողիկներ
- 10 հատ սև անկորիզ զեյթուն
- 3 հատ խաշած ձու
- 3 հատ թթու վարունգ
- 1 փոքր տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 50 գրամ կանաչ սոխ
- սամիթ
- մայոնեզ կամ թթվասեր
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Մանր կտրատած ծովախեցգետնի ձողիկների, ձվի և թթու վարունգի վրա ավելացնել խաշած բրինձը, նեղ, օղակաձև կտրատած ձիթապտուղը, եգիպտացորենը և խառնել: Աղ ու պղպեղ անել, ավելացնել օղակաձև կտրատած սոխը և մանր կտրատած սամիթը:Մատուցելիս խառնել մայոնեզի կամ թթվասերի հետ:
Բարի ախորժակ