Կաթնաշոռով և չրերով ռոլլեր
Անի Նալբանդյան · հունվար 14 2017Կաթնաշոռով հնարավոր է պատրաստել այնպիսի դեսեր, որը մեծ հաճույքով կուտեն նաև կաթնաշոռ չսիրող մարդիկ:
Բաղադրությունը`
- 150 գրամ կաթնաշոռ
- 1 ճ/գ թթվասեր
- 1 ճ/գ շաքարի փոշի
- 4 ճ/գ կոկոսի քերուկ
- 3 հատ սալորաչիր
- 3 հատ ծիրանի չիր
- 3 հատ խուրմա
- 8 հատ կաղին
- 90 գրամ շոկոլադ
- 30 գրամ կարագ
Պատրաստման եղանակը`
1.Կաթնաշոռը անցկացնել մաղով, վրան ավելացնել շաքարի փոշին և թթվասերը: Բոլորը միասին լավ խառնել:
2.Սննդային թաղանթի վրա լցնել կոկոսի քերուկը այնպես, որ ստացվի 15*20 սմ ուղղանկյուն: Վրան դնել կաթնաշոռային զանգվածը և գդալով տարածել: Գդալը անընդհատ ջրի մեջ մտցնել, որպեսզի հեշտ լինի տարածել:
3.Չրերը մանր կտրատել և երկարությամբ դնել կաթնաշոռի շերտի վրա: Սննդային թաղանթի օգնությամբ ռուլետի նման փաթաթել: Պահել սառցախցիկում 15 րոպե, ապա բաժանել 8 մասի: Շոկոլադը և կարագը միասին հալեցնել գոլորշու վրա: Ռոլլերների վրա լցնել հալած շոկոլադը և յուրաքանչյուրի վրա դնել մեկական կաղին:
Բարի ախորժակ