Խորոված ջեռոցում

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 2 2014
Դիտումներ 8498

Խորովածը դառնում է կանացի գործ, երբ պատրաստվում է ջեռոցում: Պատրաստեք և վայելեք:

Բաղադրությունը`

  • 2 կտոր հավի ֆիլե
  • 2 ճ/գ բուսայուղ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 ճ/գ համեմ (թարմ կամ չորացրած )
  • 1 ճ/գ սոյայի սոուս
  • աղ,կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը`


Նախօրոք փայտիկները թրջել ջրով 30 րոպե: Հավի ֆիլեն կտրատել երկարությամբ և անցնել փայտիկների վրա: Ձեթը,շաքարավազը, համեմը, սոյայի սոուսը, ճզմած սխտորը, աղը և պղպեղը խառնել իրար: Փայտիկների վրա անցրած միսը դնել ստացված զանգվածի մեջ, ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանում 2 ժամ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Մարինացված միսը շարել թավայի մեջ և տեղադրել ջեռոցի մեջ: Ընթացքում չմոռանալ մեկ անգամ պտտել խորովածը:

տաք ուտեստներբուսայուղսխտորհավի ֆիլեսոյայի սոուս