Խորոված կարմիր բիբարով ապուր
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 25 2014Դիտումներ 4430
Բաղադրությունը`
- 4 հատ մեծ կարմիր բիբար
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 2 պճեղ սխտոր
- 1/4 բաժակ մաղադանոս
- 3 բաժակ արգանակ
- 1 միջին չափի կարտոֆիլ
- 1/4 բաժակ սպիտակ չոր գինի
- 2 ճ/գ անյուղ թթվասեր
- 1/4 բաժակ պարմեզան
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 1ճ /գ de provence համեմունք (կարելի է փոխարինել օրեգանոյով և ծիտրոնով)
- աղ և պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Կարմիր բիբարները խորովել գազի վրա, դնել փակվող ամանի մեջ, կափարիչը փակել և թողնել 10 րոպե: Հետո մաքրել կճեպները, սերմերը և կտրատել:
2.Կաթսայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել կտրատած սոխը, սխտորը,գազարը և De provence համեմունքք և տապակել մոռ 5 րոպե մինչև սոխը փափկի: Հետո ավելացնել արգանակը, բիբարները, կարտոֆիլը և գինին:Եփել մինչ եռալը: Եռալուց հետո կրակը կամացացնել և մարմանդ կրակի վրա եփել 30 րոպե:
3.Բլենդերով խփել, ընթացքում ավելացնել թթվասերը, աղը և պղպեղր:Լցնել մատուցվող ամանների մեջ, ավելացնել պարմեզան