Սաղմոնը մեղրա-մանանեխային սոուսով

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 5 2014
Դիտումներ 4205

Ջեռոցում դրած սաղմոնին յուրահատուկ համ է հաղորդում մեղրա-մանանեխային սոուսը:Այն պարզապես հալվում է բերանում:

Բաղադրությունը`

  • 6 կտոր սաղմոն, յուրաքանչյուրը 150-170 գրամ
  • 50 գրամ կարագ
  • 1 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ հատիկավոր մանանեխ
  • 2 ճ/գ սոյայի սոուս
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`


Կարագը, մեղրը, մանանեխը և սոյայի սոուսը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Անընդհատ խառնել մինչև կարագի հալելը: Ձկի կտորները դնել նախապես փայլաթիթեղով պատված տապակայի վրա, համեմել աղով և պղպեղով: Պատրաստի սոուսը լցնել ձկան կտորների վրա և դնել 200 աստիճան տաքությամբ ջեռոցը 10-15 րոպե: Մատուցել տապակայի մեջ մնացած սոսուսով:

տաք ուտեստներմեղրսոյայի սոուսսաղմոնմանանեխի հատիկներ