Շոգեխաշած Բամիա

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 16 2020
Դիտումներ 4382

Ամենահամեղ բանջարեղեններից մեկը բամիան է, որի սեզոնը շատ կարճ է տևում: Պետք է սովորել նաև ժամանակը ճիշտ տնօրինել սննդակարգ կազմելիս ու սեզոնային բանջարեղեններից հնարավորինս շատ վիտամիններ ստանալ:Ուրեմն եկեք այս ընթացքում ավելի հաճախ բամիա պատրաստենք:

Բաղադրությունը`

  • 300 գրամ բամիա
  • 0.5 հատ գկուխ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • քունջութ
  • մաղադանոս
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Բամիան լվանալ, մաքրել և կտրատել շեղանկյունաձև:
2.Թավայի մեջ լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը և մանրացրած սխտորը: Վրան ավելացնել 1 ճ/գ զեյթունի ձեթը, մի փոքր աղ անել,դնել մարմանդ կրակին և շոգեխաշել:
3.Երբ սոխը արդեն թափանցիկ է, ավելացնել կտրատած բամիան, մի փոքր աղ անել և շարունակել շոգեխաշել 10-15 րոպե: Պատրաստ լինելուց 1 րոպե առաջ համեմել սև պղպեղով և մանրացրած մաղադանոսով: Զարդարել քունջութով:
Բարի ախորժակ