Թաթարական սոուս
Անի Նալբանդյան · նոյեմբեր 25 2014Դիտումներ 3561
Ձկան և մսի համար նախատեսված սոուս, որը շատ արագ է պատրաստվում:
Բաղադրությունը`
- 200 գրամ մայոնեզ
- 1 թ/գ քերած ծովաբողկ
- 2 թթու վարունգ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- 1 ճ/գ կտրատած մաղադանոս
Պատրաստման եղանակը`
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, դնել սառնարանում, որ սառի: Մատուցել սոուսի համար նախատեսված ամաններով: