Տնային կոնֆետներ
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 8 2014Դիտումներ 5585
Մի վարանեք Ձեզ զգալ հրուշակագործ և ստեղծել շոկոլադե կոնֆետներ Ձեր խոհանոցում:
Բաղադրությունը`
- 5 հատ ընկույզ
- 5 հատ ծիրանաչիր
- 1/2 ճ/գ մեղր
- 1 ճ/գ կաթ
- 70-90 գրամ դառը շոկոլադ
- կակաո
- քունջութ
Պատրաստման եղանակը`
Դառը շոկոլադը բաժանել մանր մասերի, վրան ավելացնել կաթը և հալեցնել գոլորշու վրա: Ծիրանաչիրը և ընկույզը մանր կտրատել: Հալած շոկոլադը, ընկույզը, ծիրանաչիրը և մեղրը խառնել իրար, թողնել սառի: Ստացված զանգվածիրց ձևավորել գնդիկները, թաթախել կակաոյի կամ քունջութի մեջ: Թողնել մինչև վերջնական պաղի:
մեղրդառը շոկոլադքունջութծիրանաչիր.կաթկակաոաղանդեր