Ամանորյա աղցան <<Բազուկե տոնածառ>>
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 29 2014Դիտումներ 7184
Ամանորյա տոնածառը կարելի է նաև Ճաշակել, ուղղակի պետք է այն ճիշտ ձևով զարդարել :)
Բաղադրությունը`
- 6 հատ բազուկ
- 150 գրամ փափուկ բրինզա
- 1 թ/գ լիմոնի քերած կճեպ
- 2 պճեղ սխտոր
- 1 հատ ավոկադո
- 1 թ/գ պինդ թթվասեր
- 1 թ/գ լիմոնի հյութ
- 6 հատ երկար փայտիկ
- կանաչի
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Բազուկը խաշել կճեպով կամ եփել ֆոլգայի մեջ: Մաքրել և կտրատել 3-5 մմ լայնությամբ կլորակներով:
2.Բրինզան խառնել քերած լիմոնի կճեպի, մանրացրած սխտորի և պղպեղի հետ:
3.Ավոկադոյի փափուկ մասը գդալով հանել, ավելացնել թթվասերը և սև պղպեղը ու պատառաքաղով մանրացնել:
4.Բազուկե կլորակների վրա քսել միջուկը և այդպես շերտ առ շերտ հավաքել տոնածառը: Ստացված տոնածառները ամրացնել փայտիկով, որպեսզի չքանդվեն: Տոնածառի գագաթը պատրաստելուց առաջ փայտիկը կտրել և թաքցնել միջուկի տակ:
5.Պատրաստի տոնածառները համեմել պղպեղով և զարդարել կտրատած կանաչիով:
Բարի ախորժակ
Աղբյուրը