Հարցման արդյունքներըտեգի համար:
Սիսեռը շատ կարևոր մթերք է դառնում Մեծ Պահքի շրջանում: Մեզ անհրաժեշտ սպիտակուցների մի մասը կարող ենք ստանալ սիսեռից: Դե իսկ սիսեռով ամենահամեղ ուտեստը Միջին Արևելքից եկած հումուսն է: Այսօր կպատրաստենք բազուկով տարբերակը՝ գեղեցիկ երանգներ ու համային լուծումներ ստանալու համար:
Ձմեռային բանջարեղեններով ևս հնարավոր է հետաքրքիր աղցաններ պատրաստել։ Այսօր կսովորենք շատ համեղ ու օգտակար աղցան պատրաստել։
Բազուկով պատրաստվող ուտեստները զարմացնում են իրենց պարզությամբ և օգտակարությամբ: ԸՆդամենը մի քանի մթերք և Ձեր ձմեռային վիտամինները պատրաստ են:
Բազուկի օգտակար հատկությունները այնքան շատ են, որ նրա օգտագործումը խոհանոցի մեջ իսկական փրկություն է:Առաջարկում եմ ձեզ բաղադրատոմս, որը համեղ է և օգտակար:
Ռուսական խոհանոցից մեր ճաշացանկ մտած այս աղցանի պատրաստման շատ տարբերակներ կան: Այսօր պատրաստենք կաղամբաթթվով տարբերակը, որը շատ համեղ է և գունեղ: Պահքի մեջ գտնվողները ևս կարող են իրենց թույլ տալ վայելել այս հրաշալի աղցանը:
Աղցաններ պատրաստելու համար երբեմն միայն լավ երևակայությունը և սառնարանի սուղ պայմանները բավական են: Աղցանի միտքը առաջացավ, երբ սառնարանում որոշեցի կարգուկանոն հաստատել: Արդյունքը գերազանցեց սպասելիքները: Փորձեք և զարմացրեք Ձեր ընտանիքին այս համեղ և օգտակար աղցանով:
Բազուկը ամենաօգտակար բանջարեղեններից է: Բազուկից կարելի է պատրաստել մի շարք տաք և սառը ուտեստներ: Ձեզ եմ ներկայացնում մի շատ պարզ, բայց շատ համեղ բաղադրատոմս:
Մարինացված բազուկը կարելի է մատուցել որպես առանձին նախուտեստ: Այն կարելի է օգտագործել նաև աղցանների և ապուրների մեջ: