Բանանով հաց

Անի Նալբանդյան · փետրվար 16 2015
Դիտումներ 5945

Լավ նախաճաշը կարող է լավ օրվա երաշխիք լինել: Ձեր խոհաոցում տարածված բանանի բույրը բարձր տրամադրություն կապահովի ողջ օրվա ընթացքում:

Բաղադրությունը`

  • 210 գրամ ալյուր
  • 1 թ/գ սոդա
  • 1/2 թ/գ աղ
  • 3/4 թ/գ աղացած դարչին
  • 3 միջին չափի բանան
  • 113 գրամ կարագ
  • 150 գրամ դարչնագույն շաքարավազ
  • 2 մեծ ձու
  • 1 տուփ վանիլին
  • 50 գրամ ընկույզ

Պատրաստման եղանակը`


1. Բանանը ընտրելիս հիշեք, որ այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ է հասած բանաններ: Ոչ մի դեպքում չօգտագործել կանաչ բանաններ: Բանանները մաքրել կեղևից և պատառաքաղով տրորել: Քանի որ օգտագործելու ենք հասած բանաններ, պատառաքաղով շատ հեշտ կլինի հասնել ցանկալի արդյունքին:
2.Կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում, իսկ եթե չունեք, ապա գոլորշու վրա:
3.Ալյուրը, սոդան, աղը, դարչինը խառնել իրար հետ:
4.Այստեղ ավելացնել նաև արդեն հալած կարագը, շաքարավազը, ձվերը և վանիլինը: Բոլորը միասին լավ խառնել:
5.Ստացված զանգվածը ավելացնել բանանի պյուրեի վրա: Այստեղ ավելացնել նաև մանրացրած ընկույզը: Ընկույզը այս բաղադրատոմսի մեջ պարտադիր չէ: Կարող եք ավելացնել ըստ ցանկության:
6.Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Հաց պատրաստելու ֆորմայի վրա ձիթայուղ քսել և ալյուր ցանել: Պատրաստի խմորը լցնել մեջը, վրայի շերտը գդալով հավասարեցնել: Եփել 60-75 րոպե:
Բարի ախորժակ
Աղբյուրը

ձուբանաննախաճաշալյուրշաքարավազ

Նմանատիպ գրառումներ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով