Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Անի Նալբանդյան · փետրվար 20 2015Վարսակի փաթիլները շատ առողջարար են: Նախաճաշին այն մեր սեղանին կարող է հայտնվել նաև թխվածքաբլիթի տեսքով: Իսկ մրգերը յուրահատուկ համ և նրբություն են փոխանցում:
Բաղադրությունը`
- 1 հատ բանան
- 1 հատ խնձոր
- 100 գրամ կարագ
- 4 ճ/գ շաքարավազ
- 1 հատ ձու
- 100 գրամ վարսակի փաթիլներ
- 50 գրամ վարսակի ալյուր
- 100 գրամ գետնանուշ
- 50 գրամ չամիչ
- 1 թ/գ դարչին
- 1 թ/գ փխրեցուցիչ
- շաքարի փոշի զարդարանքի համար
Պատրաստման եղանակը`
1.Կարագը և շաքարավազը իրար հետ հարել, ավելացնել ձուն և շարունակել հարել: Երբ համասեռ զանգված ստացվի, ավելացնել քերած խնձորը և մանր կտրատած բանանը, լավ խառնել: Ապա ավելացնել վարսակի փաթիլները և խառնել:
2.Առանձին ամանի մեջ իրար խառնել վարսակի ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը: Ավելացնել խմորի վրա և հարել: Ավելացնել նաև մանրացրած գետնանուշը և լվացած չամիչը:
3.Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Խոհանոցային շրջանակի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները, որպեսզի հավասար լինեն: Կարելի է նաև գդալով անել, ուղղակի մի փոքր անհավասար կարող են ստացվել:
3. Եփել 20 -30 րոպե: Զարդարել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ