Չիչխանով և կոճապղպեղով թեյ
Անի Նալբանդյան · ապրիլ 17 2017Դիտումներ 9635
Մրսածության և հարբուխի դեմ պայքարելու լավագույն միջոցը ճիշտ բաղադրիչներով ընտրված թեյն է: Պատրաստեք այս թեյը և մնացեք առողջ:
Բաղադրությունը`
- 150 գրամ չիչխան
- 30 գրամ կոճապղպեղ
- 1 ճ/գ կանաչ թեյ
- 1 ճ/գ մեղր
- 1 փայտիկ դարչին
Պատրաստման եղանակը`
1.Չիչխանը պատառաքաով լավ տրորել և լցնել թեյամանի մեջ: Վրան ավելացնել մանր կտրատած կոճապղպեղը, կանաչ թեյը: Վրան լցնել եռացրած ջուրը, փաթաթել սրբիչով և թրմել 15 րոպե:Պատրաստի թեյը լցնել բաժակների մեջ: Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել:
Բարի ախորժակ