Մասուրի կոմպոտ

Անի Նալբանդյան · ապրիլ 15 2020
Դիտումներ 3269

Վիտամին C փնտրտուքների մեջ միշտ չէ, որ ամենաճիշտ մթերքների հետևից ենք գնում։ Այն, որ կիտրոնը վիտամին C պարունակող ամենահարուստ մթերքն է, միֆ է։ Եկեք այսօր ծանոթանանք առաջին հորիզոնականում գտնվող մթերքի հետ։ Դիմավորեք մասուրին, որի թարմ պտուղները վիտամին C ամենահարուստ աղբյուրն են։

Բաղադրությունը`

  • 100 գրամ մասուր
  • 1 լիտր ջուր
  • Մեղր կամ շաքարավազ

Պատրաստման եղանակը`


1․Մասուրը լվանալ մի քանի անգամ, որպեսզի ավելորդ փոշին դուրս գա։Վերցնել ապակյա շիշ, մեջը եռացրած ջուր լցնել, թողնել 3-4 րոպե, ջուրը թափել։
2․Շշի մեջ լցնել լվացած մասուրը։ Ջուրը եռացնել և անմիջապես ավելացնել մասուրի վրա։ Ապակյա շիշը փակել, փաթաթել մի քանի սրբիչով կամ ծածկոցով։ Թողնել 12 ժամ թրմվելու։
3․Պատրաստի կոմպոտի մեջ կարող եք ավելացնել շաքարավազ կամ մեղր։ Կարող եք նաև առանց քաղցրացնելու խմել։

մեղրխմիչքներ և կոկտեյլներմասուրջուրվիտամին c

Նմանատիպ գրառումներ
Չիչխանով և կոճապղպեղով  թեյ
Բանանով և կիվիով կոկտեյլ
Սմուզի