Չիչխանով կոկտեյլ
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 24 2016Դիտումներ 7056
Աշնանային հատապտուղների մեջ յուրահատուկ տեղ ունի չիչխանը։Այն ոչ միայն շատ օգտակար է, այլ նաև շատ համեղ։ Այսօր կպատրաստենք շատ համեղ և օգտակար կոկտեյլ։
Բաղադրությունը`
- 500գրամ մածուն
- 200 գրամ չիչխան
- 5 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
1․Չիչխանը լվանալ և հարել բլենդերով։ Ստացված զանգվածը անցկացնել մաղով։
2․Մաղով անցկացրած չիչխանը, մածունը և շաքարավազը հարել բլենդերով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել շաքարավազ։ Ստացված կոկտեյլը լցնել բաժակների մեջ և մատուցել։
Բարի ախորժակ