Հարցման արդյունքներըտեգի համար:
Սպասը իմ ամենասիրելի ապուրներից է, բայց սկսել եմ պատրաստել միայն վերջին մեկ տարին։ Մինչ այդ սպաս պատրաստելու մենաշնորհը մայրիկինն էր։ Բայց դե ես ես չէի լինի, եթե չսկսեի բզբզալ ու նոր համ ստանալ։ Այդ դեպքում նաև գունային նոր երանգներ։ Պատրաստեք այս անչափ համեղ ու առողջ ապուրը, նոր կյանք տվեք սպասին Ձեր խոհանոցում։
Հ․Գ․ Բաղադրատոմսի ստեղծման մուսայի գլխավոր հովանավորն է Մելինեի Պարտեզը :)
Սպասը ու հայկական խոհանոցը անբաժան են։ Բայց հայկական խոհանոցում ավանդական սպասի շատ տարբերակներ կան, որոնց մասին նույնիսկ տեղյակ չենք։ Ես որպես սպասի մեծ երկրպագու, ուզում եմ Ձեզ լուսավորել։ Գյուղերում շատ ընդունված է սպասի մեջ տարատեսակ կանաչիներ օգտագործել։ Շիրակի դաշտավայրում շատ հաճախ են բազուկի տերևներ ավելացնում։ Իսկ դանդուռով տարբերակը ոչ այնքան հայտնի, բայց համեղ տարբերակներից մեկն է։
Համեղ նախաճաշը հաջող օրվա գրավականն է։ Պատրաստեք վիտամիններով հարուստ և թեթև նախաճաշը Ձեր ընտաինքի համար։ Այն շատ արագ է պատրաստվում ու շատ քիչ ժամանակ է խլում Ձեր քնկոտ առավոտից։
Աշնանային հատապտուղների մեջ յուրահատուկ տեղ ունի չիչխանը։Այն ոչ միայն շատ օգտակար է, այլ նաև շատ համեղ։ Այսօր կպատրաստենք շատ համեղ և օգտակար կոկտեյլ։
Հավի կրծքամիսը ամենահասանելի մթերքներից մեկն է։ Այն արագ է եփվում, համեղ է և չի գիրացնում։ Այս իսկ պատճաով մեծ պահանջարկ ունի։
Արագ պատրաստվող և սնդարար բանջարեղենային թխվածքները կարող են փրկություն լինել աշխատող և քիչ ժամանակ ունեցող կանանց համար:
Սմբուկով պատրաստվող աղցանները շատ բազմազան են, քանի որ շատ քիչ բաղադրիչների շնորհիվ սմբուկից հնարավոր է ստանալ յուրահատուկ համեղ աղցաններ։ Ձեզ եմ առաջարկում շատ համեղ և արագ պատրաստվող աղցանի բաղադրատոմս, որը սմբուկը ևս մեկ անգամ օգտագործելու լավ առիթ է ստեղծում։
Համեղ շոկոլադե տորթ պատրաստելու համար երբեմն միայն լավ բաղադրատոմսը բավական է, իսկ Ձեզ միայն մնում է հետևել ցուցումներին և վայելել արդյունքը։