Չրերով կոնֆետ
Անի Նալբանդյան · մարտ 2 2020Ինչպես Մեծ Պահքի, այդպես էլ մնացած օրերի համար շատ կարևոր է քաղցրի պահանջը բավարարել առողջ մթերքներով: Երեխաներին էլ փոքրուց սովորեցրեք ճիշտ կոնֆետներ ուտել:
Բաղադրությունը`
- 10 հատ թզի չիր
- 10 հատ սալորաչիր
- 10 հատ ծիրանի չիր
- 10 հատ արմավ
- 0.5 նարինջ
- կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակը`
1.Չրերը տաք ջրով լվանալ: Արմավը լվանալ և հեռացնել կտերը:Բոլորը միասին մսաղացով աղալ:
2.Աղացած զանգվածի վրա քամել կես նարնջի հյութը և ավելացնել քերիչով անցկացրած նարնջի կեղևը: Բոլորը միասին խառնել և 2 ժամով տեղափոխել սառնարան, որպեսզի զանգվածը հանգստանա:
3.Սառնարանից հանել, ձևավորել ընկույզի չափ կոնֆետները, թաթախել կոկոսի քերուկի մեջ և մատուցել:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Կարող եք ավելացնել նաև այլ չրեր՝ ըստ ցանկության և նախասիրության:
2. Նարնջի կեղևը քերիչով անցկացնելուց ուշադիր եղեք, որպեսզի միայն նարնջագույն մասը օգտագործեք, դրան հաջորդող սպիտակ հատվածը դառնություն ունի: եթե արտահայտված ցիտրուսային համ չեք սիրում, կարող եք կեղևը ընդհնարապես չավելացնել: