Հարցման արդյունքներըտեգի համար:
Ա՜խ,նարինջի այդ խենթացնող բույրը, որ տարածվում է օդի մեջ ու ստիպում ավելի խորը շնչել, որ ոչ մի մասնիկ առանց քեզ հպվելու չցնդի։ Այդ բույրով տարված սկսեցի պատրաստել այս թխվածքաբլիթները Մեծ Պահքի օրերին թեյիս բաժակին ընկերակից գտնելու համար․․․Պահքի օրերը ավարտվել են, բայց թխվածքաբլիթը մոռանալ չի լինում․․․Թեյի բաժակին երբեմն քաղցրահամ ընկեր է պետք ~~~
Ինչպես Մեծ Պահքի, այդպես էլ մնացած օրերի համար շատ կարևոր է քաղցրի պահանջը բավարարել առողջ մթերքներով: Երեխաներին էլ փոքրուց սովորեցրեք ճիշտ կոնֆետներ ուտել:
Թխվածքաբլիթները փոքրիկներին ուրախացնելու ամենահարմար տարբերակն են, հատկապես եթե պատրաստված են տանը, օգտակար են և գեղեցիկ։ Պատրաստտեք Ձեր փոքրիկների հետ միասին այս համեղ թխվածքաբլիթները։