Դդմիկը մայոնեզով և համեմունքներով
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 28 2015Դիտումներ 9141
Բաղադրությունը`
- 2 հատ դդմիկ
- 4-5 պճեղ սխտոր
- 30 գրամ սամիթ
- 200 գրամ մայոնեզ
- 1 թ/գ աջիկա
- 1 թ/գ կծու կարմիր պղպեղ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1 սմ հաստությամբ կտորների: Վրան թեթևակի կարմիր պղպեղ ցանել և տապակել միջին ուժգնության կրակի վրա:
2.Սոուսի համար մայոնեզի վրա ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած սամիթը, համեմունքերը: Բոլորը միասին խառնել և քսել պատրաստի դդմիկների վրա:Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: